Կողոպտիչը ձերբակալվեց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
27-ամյա  Սոնա Ա.-ն ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում հաղորդում է տվել, որ 2011 թ. հունիսին Երեւանի Պ. Սեւակի եւ Կ. Ուլնեցու փողոցների խաչմերուկում գտնվող դպրոցի մոտ անհայտ անձը բացահայտ հափշտակել է իր պարանոցի ոսկյա շղթան` խաչով, եւ դիմել փախուստի` պատճառելով 120.000 դրամի նյութական վնաս: Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե իրավապահներին հաջողվել է  պարզել, որ կողոպուտի հեղինակը  1992 թ. ծնված Ռոբերտ Հ.-ն է: Ռոբերտ Հ.-ն ձերբակալված է: Կատարվում է նախաքննություն:




Լրահոս