Դաժան ծեծ ԱԺ պատգամավորի բենզալցակայանում. Տուժածը դերասան է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Լուրեր .com-ի հավաստի աղբյուրները տեղեկացնում են, որ օրերս Էրեբունի վարչական շրջանի շենքին հարակից բենզալցակայանում, որը պատկանում ՀՀ ԱԺ պատգամավոր Մհեր Սեդրակյանին (Թոխմախի Մհեր), դաժան ծեծի են ենթարկվել Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի դերասան Սերգեյ Գրիգորյանն ու նրա եղբայրը:Ըստ նույն աղբյուրի՝ վեճը ծագել է այն բանից հետո, երբ անվտանգության աշխատողները փորձել են շրջանցել հերթը, իսկ դերասանն ասել է, որ ուշանում է աշխատանքից: Դրանից հետո սկսել է ծեծկռտուքը:
Եղբայրներն այժմ ծանր վիճակում են, նրանք գտնվում են Համալսարանական կլինիկական թիվ 1 հիվանդանոցում: Եվ չնայած ներկա պահին նրանց կյանքին վտանգ չի սպառնում, սակայն Սերգեյ Գրիգորյանը կորցրել է լսողությունը:




Լրահոս