Պրագա հյուրանոցում թմրամոլների որջ դարձած սենյակը պայթել է (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Երեկ՝ դեկտեմբերի 4-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:30-ի սահմաններում, Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Գրիբոյեդովի 1-ին նրբանցքի 11 շենքում պայթյուն է տեղի ունեցել: 
Ինչպես  հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պայթյունի հետևանքով վնասվել է թիվ 125 սենյակի գլխավոր մուտքի դուռը, կոտրվել են պատուհանների ապակիները և վնասվել են պատերը՝ առաջացել են ճաքեր: Դեպքը տեղի է ունեցել դեռ ԽՍՀՄ տարիներից հայտնի “Պրագա”, իսկ այժմ՝ “Արաբկիր” 6 հարկանի հյուրանոցի 2-րդ հարկում: Այնտեղ հիմնականում բնակվում են փախստականներ: Հավաքվածները ֆոտոլրագրողին պատմել են, որ պայթյունն առաջացել է նշված սենյակում թմրամոլությամբ զբաղվող անձանց կողմից, երբ վերջիններս էլեկտրական ջեռոցի վրա փորձել են բենզինով թմրանյութ պատրաստել:
Հարևանները ֆոտոլրագրողին պատմել են, որ նրանք բազմիցս դիմել են իրավապահ մարմիններին: Թմրամոլներից մոտ 10 օր ազատվելուց հետո նրանք նորից հայտնվել են: Ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը փորձում է պարզել այն անձանց ինքնությունները, որոնք եղել են սենյակում: Նրանք, ըստ տեղեկությունների 2-3 հոգի են:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի




Լրահոս