ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սերժ Սարգսյանը, ըստ էության, սկսել է իր քարոզարշավը՝ այդ նպատակին ծառայեցնելով օտարերկրյա պետությունների պաշտոնյաներին: Վերջին օրերին նա Երեւանում հերթով ընդունում է օտարերկրյա բարձրաստիճան պաշտոնյաների, ընդ որում, ե՛ւ ՌԴ-ից, ե՛ւ Եվրոպայից: Հասկանալի է՝ այսպես նա փորձում է ցույց տալ, թե շնորհիվ իր «հավասարակշռված, բազմավեկտոր, նախաձեռնողական արտաքին քաղաքականության»՝ ինքը նստում-ելնում է աշխարհի մեծերի, բարձրաստիճան պաշտոնյաների հետ: Ընդ որում, ոչ թե ինքն է մեկնում նրանց մոտ, այլ վերջիններիս կանչում Երեւան: Դժվար չէ կռահել, թե ինչու են այդ պաշտոնյաներն էլ այդքան հոժարակամ գալիս Հայաստան. նրանք էլ ունեն իրենց շահերը, մասնավորապես՝ շարունակում են օրակարգում մնալ ԼՂ հակամարտության կարգավորման, ավելի ճիշտ՝ ազատագրված տարածքներում խաղաղապահներ տեղակայելու, ինչպես նաեւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման խնդիրները:




Լրահոս