ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լավատեղյակ աղբյուրների պնդմամբ՝ իշխանական վերնախավում բիզնեսի որոշ ոլորտների վերաբաժանում է սկսվել: Մասնավորապես այսուհետ, ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Արկադի Համբարձումյանից բացի, քաղցրավենիք ներկրելու է մեկ այլ ՀՀԿ-ական Աշոտ Արսենյանը (մականունը Քլոս): Ինչպես տեղեկացնում են «Ժողովուրդ»-ի աղբյուրները, Սերժ Սարգսյանի գիտությամբ եւ ցուցումով ՊԵԿ-ը մինչ այդ բավական երկար ժամանակ ստուգումներ է անցկացրել Համբարձումյանի «Սլավ գրուպ» եւ «Դերժավա-Ս» ընկերություններում, որպեսզի ավելի հեշտ լինի բիզնեսի հանձնումը: Երբ Արկադի Համբարձումյանը փորձել է տեղեկանալ պատճառների մասին, ասվել է, որ կատարվածի մեջ խառն է նաեւ նախկին վարչապետ, լոնդոնաբնակ Արմեն Սարգսյանի մատը, որը եւս իր շահն ունի այդտեղ. Արսենյանի այս բիզնեսում նա եւս մասնաբաժին ունի: Արկադի Համբարձումյանը, սակայն, մեր հարցին ի պատասխան՝ հերքել է այս լուրերը՝ հավելելով. «Տենց նմա՞ն եմ էն տղուն, որ ինձ չթողեն, որ բան ներկրեմ»:




Լրահոս