Յունիբանկն ավանդատուներին հանձնեց նվերները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Յունիբանկն իր ավանդատուների համար յուրաքանչյուր շաբաթ իրականացնում է նվերների խաղարկություն: Բանկն արդեն շնորհավորել է 9 ավանդատուների և նրանց հանձնել նվերները` Microsoft Lumia 640 հեռախոսներ:

Յուրաքանչյուր խաղարկությանը, որին մասնակցում են տվյալ շաբաթվա ընթացքում բանկում 181 օր և ավելի ժամկետով նոր ավանդ ներդրած բոլոր ավանդատուները, բանկը խաղարկում է երեք հատ հեռախոս: Խաղարկության շահողները որոշվում են էլեկտրոնային եղանակով` պատահական ընտրության մեթոդով: Նվերների խաղարկությունները Յունիբանկը նախատեսում է անցկացնել մինչև 31.07.2015թ. ներառյալ:

Յունիբանկի ավանդները հնարավորություն են տալիս ավանդատուներին ընտրել խնայողությունները պահպանելու և կուտակելու արդյունավետ տարբերակ: Ֆիզիկական և իրավաբանական անձանց բանկն առաջարկում է մինչև 16.1% տարեկան տոկոսադրույքով ավանդներ ՀՀ դրամի և 7.5% տարեկան տոկոսադրույք ԱՄՆ դոլարի դեպքում:




Լրահոս