Ֆրանսիայի հարավ-արևելքում` Իզերի վարչական շրջանում տեղակայված գործարանում ահաբեկչություն իրականացրած անձի ինքնությունը պարզվել է, հայտնում է ֆրանսիական France 24 հեռուստաալիքը՝ այլ մանրամասներ չներկայացնելով:
Ավելի վաղ հաղորդվում էր ահաբեկչի ձերբակալման մասին:
Ինչպես հայտնում է The Guardian-ը` դա 35-ամյա Յասսին Սալին : Վերջին տվյալներով՝ նա հանդիսանում է սալաֆիտ շարժման անդամ: Ձերբակալության ժամանակ նա վիրավորվել է: Նրան հիվանդանոց են տեղափոխել:
Այդ տղամարդը որպես պոտենցիալ ահաբեկիչ գտնվել է վերահսկողության տակ 2006 թվականից: