Հրապարակ. Ազգային Ժողովում խախտում են լեզվի մասին օրենքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Հրապարակը” գրում է, թե խորհրդարանի Կարմիր սրահում հայ-ռուսական բարեկամությունը խորհրդանշող լուսանկարների ցուցահանդես է բացվել, որի կենտրոնական մասում Հովիկ Աբրահամյանն է ՌԴ դեսպան Վ. Կովալենկոյի եւ Գագիկ Ծառուկյանի հետ, բացում է “Էքսպոն”, Ս. Նարիշկինի հետ ողջագուրվում է, Վ. Մատվիենկոյին ինչ-որ բան նվիրում:
Ըստ ԱԺ պատասխանատուների, ցուցահանդեսը կազմակերպել է ռուսական կողմը. ՌԴ դեսպանատունը` Հայաստան-Ռուսաստան միջխորհրդարանական կապերի համանախագահ Նիկոլայ Ռիժկովի այցի առիթով:
Չնայած դրան, ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանը նախորդ օրը բողոքել էր, թե ինչու է նկարների տակի “բացատրությունը” գրված ռուսերեն, ինչը “ՀՀ պետական լեզվի մասին” օրենքի խախտում է:




Լրահոս