Մերկասառույցի հետեվանքով ավտոցիստեռնը թեքվել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Դեկտեմբերի 5-ին՝ ժամը 22.43-ին ահազանգ է ստացվել, որ Վայք-Սիսիան ավտոճանապարհին` Սարավան գյուղի վերջնամասում, մերկասառույցի հետևանքով ավտոցիստեռնը (պատկանում է “Արգաս” ՍՊԸ-֊ին) թեքվել և մասնակիորեն փակել է ճանապարհի երթևեկելի հատվածը: Դեպքի մասին տեղեկացվել է ՃՈ-ին: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարներին չի հաջողվել ուղղել ավտոմեքենան. անհրաժեշտ է հատուկ տեխնիկա: Հրշեջ-փրկարարների ուժերով բեռնատարը դուրս է բերվել ճանապարհի բանուկ հատվածից: Աշխատանքները դադարեցվել են և կվերսկսվեն առավոտյան: Տեղադրվել են նախազգուշացնող նշաններ: Ժամը 02.32-ին ահազանգ է ստացվել, որ նույն ճանապարհահատվածում մերկասառույցի հետևանքով ևս 4 ավտոմեքենաներ չեն կարողանում շարունակել երթևեկությունը: Կապ է հաստատվել “Հայավտոճանապարհներ տնօրինություն” ՊՈԱԿ-ի աշխատակցի հետ, ով հավաստիացրեց, որ ճանապարհի մշակման աշխատանքները կվերսկսվեն մոտակա ժամին:
Ժամը 04.15-ին տեղեկություն է ստացվել, որ “Հայավտոճանապարհներ տնօրինություն” ՊՈԱԿ-ի աշխատակիցները մեկնել են դեպքի վայր ճանապարհի մշակման աշխատանքների համար: Ժամը 05.00-ի սահմաններում ավտոճանապարհը մշակվել է. ավտոմեքենաները դուրս են բերվել ճանապարհի երթևեկելի հատված:




Լրահոս