Կենտրոնում ավտոերթ իրականացրած շուրջ 120 մեքենայի վարորդ բաժին է տարվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր գիշեր Մաշտոցի պողոտայում տաքսու և անհատ վարարոդներ ավտոերթ են իրականացրել` ազդանշաններ միացնելով` այսկերպ իրենց աջակցությունը ցուցաբերելով էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ բողոքի դուրս եկած քաղաքացիներին: Այս առիթով շուրջ 120 մեքենա է տարվել ՃՈ հատուկ պահպանվող տարածք, իսկ վարարդnերին հրավիրել են Ոստիկանության Կենտրոնականի բաժին` բացատրություն տալու։ Այս մասին քիչ առաջ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանին հայտնեց մի տաքսու վարորդ։

«Տաքսի, գազել, մոտոցիկլետ՝ մոտ 120 մեքենա, որոնց մեջ կային կանայք և անչափահասներ, գիշերվա ժամը 12-ից տարել են ոստիկանական բաժանմունք և մեզ սոված-ծարավ պահել են: Մեզ չլում էին՝ ուղարկում էին ՃՈ, էնտեղից մեզ ասում էին՝ մենք մեղավոր չենք՝ դիմեք բաժին»։

Վարորդը  պատմեց, որ երեկ իր մեքենան է նստել մի ոստիկան, ով ասել է՝ կտանե՞ս ինձ Կենտրոնի ոստիկանություն։

«Ասում եմ հաճույքով, նստում ա ՝ ներկայանում ա որպես քրեականի աշխատակից և ասում ա, որ ինձ հրավիրում են բաժին, դեպք է պատահալ և որ բոլոր օպելներին հավաքում են, բայց գնում ենք,  պարզվում ա՝ սիգնալ ենք տվել ՝ բնակիչների անդորրը խանգարել ենք, բայց այդ կերպ մենք մեր աջակցությունն ենք  հայտնել հոսանքի թանկացման դեմ բողոքողներին»։

Փաշինյանն առաջարկեց ցուցակագրել վարորդների անուններն ու մեքենաների պետհամարանիշները և հարցը պարզել։

Պատգամավորը ցանկություն հայտնեց զրուցել Երևանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանի հետ, սակայն նրան հայտնեցին, որ նա այս պահին տարածքում չէ:




Լրահոս