
Կրուիզային Celestyal Crystal նավը, որը Ստամբուլից Հունաստան է ուղևորվել, բախվել է Դարդանելի նեղուցի հյուսիսային հատվածում մեկ այլ նավի հետ, կան տուժածներ:
853 ուղևորով ու 382 անձնակազմով նավը Միկոնոսայից Ստամբուլ է ուղևորվելիս եղել: Նեղուցի հյուսիսային մասից տեղի ժամանակով ժամը 01:25-ին բախվել է Pimlico նավի հետ, որը Տուապսեից Մալթա է ուղևորվել:
«Երկու նավերն էլ ուժեղ վնասվել են… Pimlico վնասվել են տարաները, կա բեռի արտահոսք, մասշտաբներն անհայտ են: Առկա տեղեկություններից կարելի է եզրակացնել, որ բախումը տեղի է ունեցել երկու նավերի պատճառով»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Երկու նավերը խարխսվել են Գալիպոլիի թերակղզու մոտերքում: