Բնապահպանության նախարարն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանն այսօր ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոյին, տեղեկացնում են նախարարության մամուլի ծառայությունից:
 
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նախագահ Սերժ Սարգսյանի Ֆրանսիա կատարած այցին հաջորդած պայմանավորվածություններին ընթացք տալու, ինչպես նաև հայ-ֆրանսիական համագործակցության զարգացման հեռանկարների հարցերը:
 
Դեսպանը նշել է, որ իր պաշտոնավարման ընթացքում նման հանդիպում առաջին անգամ է և կողմերը պայմանավորվել են այն պարբերական դարձնել:
 
Անրի Ռենոյի խնդրանքով նախարարը ներկայացրել է Հայաստանի բնապահպանության ոլորտում կատարվող աշխատանքները:
 
Ֆրանսիայի դեսպանը նույնպես հույս է հայտնել, որ պետք է շարունակել և ավելի առարկայական դարձնել համագործակցությունը բնապահպանության ոլորտում:
 
Արամ Հարությունյանը առաջարկել է Ֆրանսիայի բնապահպանության նախարարության աշխատակազմի ներկայացուցիչներին հրավիրել Հայաստան՝ փորձի փոխանակման համար և ծանոթանալու Հայաստանի բնության հատուկ պահպանվող տարածքներին և էկոտուրիստական ներուժին:
 
Անրի Ռենոն հայտնել է, որ մոտ ապագայում Հայաստան է ժամանելու Ֆրանսիայի զարգացման գործակալության ղեկավարությունը և կողմերի համաձայնության դեպքում կնախատեսվի հանդիպում, որի ընթացքում կքննարկվեն ոլորտի մի շարք ծրագրերի ֆինանսավորման խնդիրներ:
 




Լրահոս