Հաղթանակ թաղամասում «Մերսեդես»-ը կողաշրջվել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ը ՀՀ ՏԿԱԻՆ-ից տեղեկանում է, որ հունիսի 27-ին` ժամը 12.05-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Հաղթանակ թաղամասի 1-ին փողոցի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ՝ «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան կողոշրջվել է և ծուխ է դուրս գալիս, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկենլ մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ  «Մերսեդես» մակնիշի 71PM100 պ/հ (վարորդ՝ Մ. Գ.) ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել. ավտոմեքենայից ծուխ չի նկատվել:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:




Լրահոս