Այսօր Ժան Ժակ Ռուսոյի ծննդյան օրն է (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

1712 թ. հունիսի 28-ին ծնվել է Լուսավորության դարաշրջանի նշանավոր ֆրանսիացի փիլիսոփա և գրող Ժան Ժակ Ռուսոն: Ռուսսոն ծագում էր հասարակ, սակայն բավական կրթված ընտանիքից։ Մանկությունից պարուսույց և ժամագործ Իսահակ Ռուսսոյի որդին տարված էր անտիկ միֆերի և լեգենդների ընթերցանությամբ։

russo

Պատանեկան տարիներին նա սկսեց աշխատել որպես նոտարի, այնուհետև’ փորագրող վարպետի օգնական։ Սակայն նրան շատ խիստ էին վերաբերվում, և այդպիսի կյանքը դուր չէր գալիս երիտասարդին, ով 16 տարեկան հասակում որոշեց թողնել հայրական տունը։ Ճակատագրի կամոք նա ստացավ սպասավորի աշխատանք մի ազնվական ընտանիքում, որտեղ նրան վերաբերվում էին որպես ընտանիքի զավակի։ Տանտերերը նրա համար վարձեցին ուսուցիչների, որոնք Ռուսսոյին սովորեցրեցին օտար լեզուներ, քերականություն, գրականություն և այլ առարկաներ։ Դա երիտասարդին թույլ տվեց ընդլայնել իր աշխարհայացքը և շարունակել կրթվել արդեն ինքնուրույն։

jean-jacques-rousseau

Ավելի ուշ նա սկսում է աշխատել որպես դաստիարակ և ուսուցիչ մեկ այլ ազնվական ընտանիքում, իսկ այնուհետև աշխատանքի է ընդունվում որպես Վենետիկում ֆրանսիական պատվիրակ կոմս Մոնտեգյուի անձնական քարտուղար։ Ճիշտ է շուտով Ռուսսոն վիճաբանեց կոմսի հետ և անգամ բողոք գրեց նրա դեմ։ Այն բանից հետո, երբ նրա միջնորդությունը բավարարվեց, նա ախատանքի անցավ որպես հարկահավաք Ֆրանկելի քարտուղար, որը ծանոթ էր փարիզյան հասարակության սերուցքի հետ։ Նրա միջոցով էլ Ռուսսոն ծանոթացավ հայտնի փիլիսոփա Դիդրոյի և նրա ղեկավարած «էնցիկլոպեդիստներ» հետ, ովքեր Դիդրոյի մտահղացած «Հանրագիտարանի կամ Գիտության, արվեստի և արհեստի բացատրական բառարան» հեղինակներն էին։

rousseau-in-the-louvre-615x345

Նրանց գաղափարների ազդեցության տակ Ռուսսոն որոշեց թողնել Ֆրանկելի մոտ աշխատանքը և սկսեց զբաղվել աշխատություններ գրելով։ Ժան-Ժակ Ռուսսոն կանգնած է այնպիսի ինստիտուտների ակունքներում, ինչպիսիք են հանրաքվեն, ժողովրդաիշխանությունը և ժամանակակից հասարակության համար այնքան բնական երևույթ, ինչպիսիք են ժողովրդավարական ընտրությունները։ Եվ գլխավորը’ նրա փիլիսոփայությունը հռչակեց արևմտյան աշխարհի սահմանադրությունների կենտրոնական իրավադրույթը` բարձրագույն ժողովրդաիշխանությունը։




Լրահոս