
Հունիսի 27-ին տեղի է ունեցել Հայ Ազգային Կոնգրեսի վարչության նիստ:
Վարչությունը լսել է Կոնգրեսի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի գործունեության հաշվետվությունը, որը ներկայացրել է հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Կարապետյանը:
Նիստում քննարկվել է նաև Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակը: Վարչությունը վերահաստատել է Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ իր հայտարարության մեջ արտացոլված դրույթները և Կոնգրեսի համերաշխությունը էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ պայքարի դուրս ելած քաղաքացիներին: