«Ո՛չ թալանին» քաղաքացիական նախաձեռնությունը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ նշում է, որ իրենք պատասխանատու չեն կարգազանց անձանց արարքների համար, ովքեր գտնվում են խաղաղ հավաքի տարածքում։
«Հարգելի հայրենակիցներ, «Ո՛չ թալանին» քաղաքացիական նախաձեռնությունը եւս մեկ անգամ հիշեցնում է, որ բողոքի ակցիան կրում է խաղաղ բնույթ եւ իրականացվում է օրենքի շրջանակներում։ Ակցիայի մասնակիցները չեն օգտագործում ալկոհոլ խաղաղ հավաքի ժամանակ, սադրանքների չեն տրվում, աչալուրջ են եւ պահպանում են հանգստություն։
Մենք պատասխանատու չենք այն կարգազանց անձանց արարքների համար, ովքեր գտնվում են խաղաղ հավաքի տարածքում»,-ասված է նախաձեռնության տարածած հայտարարության մեջ: