Մեր տեղեկություններով` նախագահականում ահագին ջղայնացած են Հրանուշ Հակոբյանի վրա` երկպալատանի խորհրդարանի մասին հայտարարության համար: Այդ մասին վկայում է նաեւ Սերժ Սարգսյանի մամուլի խոսնակ Արմեն Արզումանյանի օպերատիվ հերքումը` չնայած կոալիցիոն երկու թեւերից հնչող պնդումներին, թե «լուրջ թեմա չկա»: Հանուն արդարության նշենք, որ Սփյուռքի նախարարը առաջին անգամը չէ, որ հայտարարում է երկպալատանի խորհրդարանի մասին, բայց չգիտես ինչու, միայն հիմա են իրար խառնվել: Նշենք, որ Սփյուռքին կլպելու ծրագրեր, որոնք մատուցվում են զանազան սրտառուչ վերնագրերի ներքո, «Արի տուն», «Գնա սփյուռք» եւ այլն, նորանկախ Հայաստանի պատմության մեջ մշտապես եղել են: ժամանակին էլ շրջանառվում էր մի այլ գաղափար` արեւմտահայերից բաղկացած պատվիրակների համագումարի միջոցով ստեղծել Արեւմտյան Հայաստանի վտարանդիական կառավարություն, որը Ցեղասպանության ենթարկվածների ժառանգների անունից պահանջներ պետք է ներկայացներ Թուրքիային:
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ