Ջրհեղեղից ուշքի չեկած Սոչիում կրկին փոթորոկի վտանգ է հայտարարվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սոչիում փոթորկի նախազգուշացում է  հայտարարվել:
Ջրհեղեղի հետևանքների վերացմամբ զբաղվով արտակարգ ծառայությունները սպասում են անձրևներ, ամպրոպ ու մինչև 20մ վրկ արագությամբ քամի բերող հերթական մթնոլորտային ճակատին, գրում է ՏԱՍՍ-ը` հղում կատարելով Սոչիի ԱԻՆ վարչությանը:

«Սևծովյան ափին մոտակա 3-6 ժամը տեղ-տեղ սպասվում է անձրև ու ամպրոպ, առանձին վայրերում տեղումներն առանձնակի ուժեղ կլինեն: Հողի գերխոնավեցման արդյունքում նախալեռնային ու լեռնային շրջաններում հնարավոր է սողանքների ակտիվացում»,- ասվում է տարածված զգուշացման մեջ:

Հիշեցնենք, որ Ռուսաստանի գլխավոր հանգստյան գոտիներ հանդիսացող Սոչի ու Ադլեր քաղաքները հունիսի 25-ին գրանցված հորդառատ անձրևների պատճառով հայտնվել էին ջրի տակ:




Լրահոս