
Ինչպես Armlur.am-ն արդեն տեղեկացրել էր, առավոտյան ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը հայտարարել էր, թե ուժերի վերադասավորում են անելու և ոստիկանական տեխնիկան ու ուժերը տեղավորելու են Օպերայի տարածքում, այդ թվում ջրցան մեքենան:
Armlur.am-ը Օպերայի տարածքում ֆիքսեց տեղի ունեցած փոփոխությունները. ոստիկանական ուժերը փոխոստիկանապետ Սամվել Հովհաննիսյանի և Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի գլխավորությամբ հսկում են տարածքը: Ոստիկաններ կան այգիներում, փողոցներում, ամենուր:
Բողոքի ակցիայի մասնակիցներից մեկն էլ, ով չցանկացավ ներկայանալ, մեզ հետ զրույցում մտահոգություն հայտնեց այս առնչությամբ: Նրա կարծիքով` ոստիկանության ուժերի վերադասավորումը կատարվել է այլ նպատակով: Մեր զրուցակիցը նշեց` ինքը կասկածում է, որ հանգստյան օրերին կարող են որոշ գործողություններ տեղի ունենալ: «Էսօր շատ դժվար կլինի: Որ լուսացնենք, արդեն լավ կլինի»,- մտահոգված ասաց ակցիայի մասնակիցը: Չնայած, որ առավոտյան ոստիկանապետը հայտարարել է, թե հանգստայան օրերին որևէ գործողություն չի լինելու և ուժերի վերադասավորումը վտանգ չի պարունակում իր մեջ:
Նաև հավելենք, որ ակցիայի կազմակերպիչները խորհրդակցություն էին անում` հասկանալու, թե ինչ միջոցներով կարող են իրավիճակը վերահսկել Բաղրամյան պողոտայի սկզբում, որտեղ երեկ փակել էին փողոցը:
Մանրամասները` Armlur.am-ի տեսանյութում