
Ադրբեջանը ներկայացնող եթովպացի վազորդուհի Չալտու Բեջին որակազրկվել է հակադոպինգային կանոնները խախտելու պատճառով:
Եվրոպական խաղերի ծրագրով ատլետիկայի մրցաշարի 3 հազար մետր խոչընդոտավազքի ոսկե մեդալը նվաճած Բեջին օգտագործել է օստարին, որը սպորտում արգելված խթանիչ է:
Նրա արյան B նմուշը հետազոտվել է Մոսկվայում գտնվող Համաշխարհային հակադոպինգային գործակալության (WADA) հավատարմագրված լաբորատորիայում: Բեջին զրկվել է ոսկե մեդալից: