Հայկական թիմերը եվրագավաթներում կմեկնարկեն հաջորդ շաբաթ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունիսի 22-ին ՈւԵՖԱ-ի շտաբ-բնակարանում՝ Շվեյցարիայի Նիոն քաղաքում, տեղի ունեցավ ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի և Եվրոպայի լիգայի որակավորման առաջին և երկրորդ փուլերի վիճակահանությունը: Արդեն հաստատվել են հայկական թիմերի մասնակցությամբ հանդիպումների անցկացման վերջնական ժամկետները:

Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի «Փյունիկ»-«Ֆոլգորե» (Սան Մարինո) հանդիպումը տեղի կունենա հունիսի 30-ին՝ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում: Հանդիպման սկիզբը՝ ժամը 20:00-ին:

Եվրոպայի լիգայի որակավորման առաջին փուլում Գյումրիի «Շիրակ»-ը հուլիսի 2-ին՝ ժամը 17:30-ին, Գյումրիի «Քաղաքային» մարզադաշտում կմրցի բոսնիական «Զրինսկի» ակումբի հետ: Նույն օրը՝ ժամը 19:00-ին՝ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում տեղի կունենա «Ալաշկերտ»-«Սենթ Ջոնսթոն» (Շոտլանդիա) հանդիպումը, իսկ ժամը 22:45-ին` Մալթայի Պաոլա քաղաքի «Հայբերնիանս» մարզադաշտում տեղի կունենա «Բիրկիրկարա»-«Ուլիս» հանդիպումը: Այդ մասին հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը:




Լրահոս