Այն, որ այստեղ` փողոցի մեջտեղում, կանգնած ենք, դա հակառակորդի թուլությունից է. Ժիրայր Սէֆիլյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այն, որ մենք այստեղ` փողոցի մեջտեղում, կանգնած ենք, դա հակառակորդի թուլությունից է: Այս մասին Բաղրամյան պողոտայում լրագրողների հետ զրույցում ասաց «100-ամյակն առաց ռեժիմի» շարժման առաջնորդ Ժիրայր Սէֆիլյանը: Նրա խոսքով` այստեղ հավաքված երիտասարդները կկարողանան հասնել իրենց նպատակին.

«Շատերին մտահոգում է` այս փոքրիկ հաջողությունից հետո կկարողանան հասնել գլխավոր հաջողությանը: Խոսքը այս կեղեքող ռեժիմից ազատվելու մասին է: Երիտասարդների մեծ մասն այստեղ չի հավաքվել 7 դրամի համար: Սա առաջին հերթին արժանապատվության հարց է»:

Սէֆիլյանի կարծիքով` հակառակորդը շատ էր ցանկանում բիրտ ուժի կիրառումը շարունակել. «Բայց պետք է հասկանան, որ իրենք Հյուսիսային Կորեայի ռեսուրսները չունեն: Գալու է մի օր , որ տեղի են տալու»:




Լրահոս