Armlur.am-ի թղթակիցը տեղեկացնում է, որ այս պահին Բաղրամյան պողոտայի սկզբնամասում ոստիկանները շատ ակտիվ գործողությունների մեջ են:
Բացի Սահմանադրական դատարանին հարող տարածքում կազմած պատից` այժմ էլ իրավապահները պատ են կազմում Սարյան-Բաղրամյան խաչմերուկում: Այն կազմվում է ոստիկանական ջիպերի և ՃՈ մեքենաների միջոցով:
Այդպիսով ստացվում է, որ Բաղրամյան պողոտայում գտնվող քաղաքացիներն առնվում են «կալցոյի» մեջ:
Ինչպես հայտնել էինք, քաղաքացիների մուտքը Բաղրամյան փողոց փակ էր և թողնվել էր միայն փոքր միջանցք, որտեղ էլ քաղաքացիների մեծ կուտակումներ էին:
Ինչպես հայտնել էինք, Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ կառավարությունն իր վրա է վերցնում էլ.էներգիայի սակագնի բարձրացման բեռը և կոչ էր արել քաղաքացիներին հեռանալ Բաղրամյան պողոտայից:
Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն էլ իր հերթին հայտնել էր, որ իրավապահները ուժ չեն կիրառելու քաղաքացիների նկատմամբ:
Լուսանկարները `Armlur.am-ի