Քաղաքացիների մուտքը Օպերայի հատված սահմանափակ է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնել էինք, Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ կառավարությունն իր վրա է վերցնում էլ.էներգիայի սակագնի բարձրացման բեռը և կոչ էր արել քաղաքացիներին հեռանալ Բաղրամյան պողոտայից:

Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն էլ իր հերթին հայտնել էր, որ իրավապահները ուժ չեն կիրառելու քաղաքացիների նկատմամբ:

Armlur.am-ի թղթակիցը տեղեկացնում է, որ հասարակ քաղաքացիները չեն կարողանում մուտք գործել Օպերայի տարածք: Միայն շատ փոքր միջանցք է թողնվել, որտեղ էլ մարդկային մեծ կուտակումներ են:

«Ոչ թալանին» նախաձեռնության համակարգող անդամ Արթուր Քոչարյանը, անդրադառնալով Սերժ Սարգսյանի հայտարարությանը՝ հոսանքի սակագնի բարձրացումը կառավարության վրա վերցնելու մասին հայտարարեց, որ րրենց գլխի տակ փափուկ բարձ են դնում.«Ենթադրում ենք, որ կառավարությունը բյուջեից է հանելու այդ գումարները, իսկ բյուջեն նույնպես մերն է»:




Լրահոս