Այս պահին Բաղրամյան պողոտայում հանգիստ իրավիճակ է տիրում: Էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ պայքարող երիտասարդներն այս գիշեր ևս մնալու են Բաղրամյան պողոտայում:
Դեռևս ժամեր առաջ այստեղ հավաքված քաղաքացիները հայտնվել էին ոստիկանական շրջափակման մեջ, սակայն այժմ Սարյան-Բաղրամյան պողոտան արդեն բաց է: Բաղրամյան պողոտայում տիրող իրավիճակին անձամբ հետևում է փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը:
Այս պահին ակտիվիստների թիվը մեծ է, ովքեր պարզել են տարբեր բովանդակությամբ պաստառներ: