Հունիսի 27-ին, ժամը 19.50-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Երևանյան և Սուրբ Սարգիս փողոցների խաչմերուկում անհայտ մակնիշի ավտոմեքենան բախվել է «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենային և դիմել փախուստի. կա տուժած, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Երևան – Ոսկեվազ երթուղին իրականացնող երթուղային «ԳԱԶել» մակնիշի 3253L պ/հ ավտոմեքենային է բախվել անհայտ մակնիշի ավտոմեքենան, ինչից «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Հ. Մ.-ն (ծնվ. 1979թ.) ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Հրշեջ – փրկարարները Հ. Մ.-ին դուրս են բերել «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենայից և պատգարակով մոտեցրել շտապօգնության մեքենային:
Տուժածը տեղափոխվել է Աշտարակի ԲԿ. բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար: