Նախիջեւանի սահմանային հատվածում տեղի ունեցած մարտական գործողությանների ժամանակ զոհված պայմանագրային զինծառայող Արման Եփրեմյանի հիշատակին Սիսիանի կենտրոնական հրապարակում կազմակերպվեց մոմավառություն: Բազմաթիվ սիսիանցիներ հարգանքի տուրք մատուցեցին հայրենիքի պաշտպանին եւ հայրենյաց նահատակին, հաղորդում է Vorotan.am-ը:
«Ոչ թալանին» նախաձեռնության ակտիվիստները, խորը վշտով ցավակցելով կյանքը հայրենիքի զոհասեղանին դրած Արման Եփրեմյանի հարազատներին ու ընտանիքի անդամներին, հայտարարեցին պահանջատիրական եւ բողոքի ակցիաները երեք օրով դադարեցնելու մասին:
Ննջիր խաղաղությամբ, զինվոր, քո սխրանքն անմահ է, անունը` քո հավերժ…