Հայ զինծառայողը զոհվել է զինվորական մեքենայով դիրքեր բարձրանալիս. նոր մանրամասներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ն արդեն հայտնել է, որ երեկ՝ ժամը 18:30 սահմաններում, հակառակորդը գրոհել է ՀՀ Նախիջևանյան սահմանի Սյունիքի մարզի Գորայք բնակավայրի հայկական դիրքերի ուղղությամբ, կիրառելով նաև մեծ տրամաչափի զենքեր, ակտիվ կրակ է վարել: Մարտի ընթացքում ցավոք զոհվել է նաև ՀՀ ԶՈւ-երի 28-ամյա պայմանագրային զինծառայող Արման Եփրեմյանը:

Armlur.am-ի հետ զրույցում Գորայք համայնքի ղեկավր Առուստամ Առուստամյանը հայտնեց, որ 1988-89 թվականների շարժումից հետո իրենք չեն հիշում սահմանին նման ակտիվություն. «Ասում են՝ երկու վիրավոր էլ կա: Երեկ ու նախորդ օրն են կրակահերթը բացել: Թե առաջին օրը վիրավորվածներն ինչ եղան, դեռ չգիտեմ: Հոսպիտալացվել են: Իսկ մեր գյուղը ուղիղ ճանապարհով սահմանից 3,5 կմ ենք հեռու»:

Հիշեցնենք, որ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ հակառակորդի կողմից հայ պայմանագրային զինծառայող Արման Եփրեմյանի սպանության դեպքի առթիվ։

Ավելի վաղ հայտնել էինք, որ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրամանագիր է ստորագրել Արման Եփրեմյանին՝ Հայրենիքի սահմանները պաշտպանելիս, կյանքին սպառնացող վտանգի պայմաններում ծառայողական պարտքը կատարելիս ցուցաբերած խիզախության և անձնազոհության համար հետմահու Արիության մեդալով պարգևատրելու մասին:




Լրահոս