
«Սևիլյայի» հարձակվող Կարլոս Բական առաջիկայում բուժզննում կանցնի «Միլան» տեղափոխվելու համար:
28-ամյա ֆուտբոլիստը չի մեկնի Իտալիա. բուժզննում կանցնի Կոլումբիայում, ինչից հետո 4 տարվա պայմանագիր կստորագրի միլանյան ակումբի հետ:
Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ Բական համաձայնացրել է իտալական ակումբ տեղափոխությունը: Նրա համար «Միլանը» կվճարի 30 միլիոն եվրո, իսկ ֆուտբոլիստը տարեկան կստանա 3,5 միլիոն եվրո աշխատավարձ: