Մեղրի-Երեվան ճանապարհին մեքենան ընկել է ձորը եվ ամբողջությամբ այրվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Արտակարգ իրավիճակների նախարարություն դեկտեմբերի 7-ին՝ ժամը 06.30-ին, քաղաքացի Ահարոնյանից ահազանգ է ստացվել, որ Մեղրի-Երևան ավտոճանապարհի 20-րդ կմ-ի մոտակայքում իր վարած ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և առաջամասով կախվել դեպի ձորը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: 
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Դեռևս չբացահայտված հանգամանքներում “Վազ 2107” մակնիշի 32 ԼԼ 652 պետհամարանիշի ավտոմեքենան բախվել է սյանը, դուրս գալով ճանապարհի երթևեկելի մասից ընկել է ձորը և բռնկվել: Հրդեհը մեկուսացվել է ժամը 07.11-ին, մարվել 07.13-ին: Ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է: Տուժածներ չկան:




Լրահոս