Երևանի մայրաքաղաքային գնդում այսօր պայմանագրային զինծառայող է սպանվել, փաստը Tert .am-ի հետ զրույցում հաստատեց է ՀՀ ՊՆ քննչական ծառայության ավագ սպա Մերի Սարգսյանը։ Վերջինս նաև ասաց, որ սպանությունը կատարվել է հրազենի միջոցով և ավելացրեց, որ այս պահին քննիչներն աշխատում են դեպքի վայրում, կատարվում են քննչական գործողություններ: Ավելի ուշ Մերի Սարգսյանը տեղեկացրեց, որ զինծառայողը մահացել է զորամասի տարածքից դուրս գտնվող վայրում, և նախաքննությունն իրականացնում է Ոստիկանության Էրեբունու բաժինը։
Երեվանի մայրաքաղաքային գնդում զինծառայող է սպանվել
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ