
Բաղրամյան պողոտայում լարված վիճակը շարունակում է պահպանվել: Նստացույցի մասնակիցները մեծ մասը չի հեռանում պողոտայից:
Քաղաքական-հասարարական գործիչները և շոու-բիզնեսի ներկայացուցիչները կենդանի պատ են կազմել ոստիկանների և ցուցարարների միջև:
Armlur.am-ի թղթակիցը տեղեկացնում է, որ նստացույցի մասնակիցների թվում է նաև ՀՀԿ և ԲՀԿ նախկին անդամ, նախկին պատգամավոր Զոհրաբ Զոհրաբյանը: