«Հաստավիզ տղամարդիկ չեն թողնում, որ կանայք ու աղջիկները դուրս գան Բաղրամյանից»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ոչ թալանին» նախաձեռնության անդամները դեռևս շարունակում են մնալ Ազատության հրապարակում: Քիչ առաջ Վաղինակ Շուշանյանը նշեց, թե իրենք այստեղ են գտնվում` բախումներից խուսափելու համար և կոչ արեց Բաղրամյան պողոտայում գտնվողներին ևս միանալ իրենց:

Ազատության հրապարակում ակտիվիստներից մեկը, ով հենց նոր էր եկել Բաղրամյան պողոտայից, հայտարարեց, թե պայքարը սկսվել է Բաղրամյանում և հենց այնտեղ էլ պետք է ավարտվի:  «Դուք այստեղ նստել եք՝ տեսնեք` այնտեղ ո՞նց են մարդկանց ծեծում:  Ես հիմա գնում եմ այնտեղ նրանց հետ ծեծ ուտեմ», – նշեց նա:  

«Ոչ թալանին» նախաձեռնության անդամները հայտարարեցին, որ այն մարդիկ, ովքեր իսկապես պայքարում են էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ, գտնվում են Ազատության հրապարակում: Վաղինակ Շուշանյանն էլ տեղեկացրեց, որ իրենց տղաները, որոնք գնացել են Բաղրամյանից մարդկանց Ազատության հրապարակ բերելու, արձանագրել են, որ «հաստավիզ ու թիկնեղ տղամարդիկ կանգնել են ու թույլ չեն տալիս առաջին գծերից կանայք ու աղջիկները դուրս գան»:

Leaders of the protest action against electricity price increase went to Freedom Square




Լրահոս