
Գյումրի քաղաքում՝ Անկախության Հրապարակ 9 հասցեով բացվել է «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցության տարածքային գրասենյակը: Այն համակարգելու է Գյումրիի և մոտակա բնակավայրերի կուսակցական տարածքային կառույցների գործունեությունը:
Ձևավորվել է 38 հոգանոց խորհուրդ, որն առաջիկա օրերին կընտրի տարածքային կառույցի ղեկավար: