Կողոպտել են «Ալյանս»-ի Գյումրու նախընտրական շտաբի պետ Սարգիս Հարությունյանի ավտոմեքենան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ն «Ալյանս» կուսակցության լրատվական ծառայությունից տեղեկացավ, որ Գյումրի քաղաքում կողոպտել են «Ալյանս»-ի նախընտրական շտաբի պետ Սարգիս Հարությունյանի ավտոմեքենան:

Այս առնչությամբ ArmLur.amը զրուցեց «Ալյանս» կուսակցության մամլո խոսնակ Վարդան Քոչարյանի հետ, ով հայտնեց, որ մեքենան կողոպտված հայտնաբերել են առավոտյան և դիմել են համապատասխան մարմիններին:

«Սարգիս Հարութունյանը դիմել  է ոստիկանություն, ցուցմունք է տվել: Մնացած գործողություններն արդեն ոստիկանությունն է իրագործում»,-նշեց նա:




Լրահոս