Շվայնշտայգերը ցանկանում է տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մյունխենի «Բավարիա»-ի կիսապաշտպան Բաստիան Շվայնշտայգերը ցանկանում է կարիերան շարունակել «Մանչեսթեր Յունայթեդ»-ում:

The Sunday Times-ը հայտնում է, թե կիսապաշտպանը դժգոհ է ակումբում իր գործերի ընթացքից: Իսկ ֆուտբոլիստի տեղափոխության համար անգլիական ակումբը պատրաստ է 7.5 մլն ֆունտ վճարել:

Նախորդ մրցաշրջանում Շվայնշտայգերը 28 հանդիպում է անցկացրել «Բավարիա»-ի կազմում, 5 գոլ խփել և գոլային 8 փոխանցում կատարել:




Լրահոս