Թբիլիսին պատրաստվում է կարգավորել իր հարաբերությունները Մոսկվայի հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վրաստանը մտադիր է «կառուցողական ու առավելագույնս պրագմատիկ երկխոսության ճանապարհով կարգավորել Ռուսաստանի հետ հարաբերությունները»: Այս մասին հայտարարել է երկրի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին երկուշաբթի օրը հրապարակված թբիլիսյան «Ասավալ-Դասավալի» թերթում:

Նա հիշեցրել է, որ «ավելի քան երկու տարի առաջ Վրաստանն անմիջական երկխոսություն է սկսել Ռուսաստանի հետ, դա անհրաժեշտ էր, քանի որ մենք կարևոր ենք համարում հարևան երկրի հետ հարաբերությունների կարգավորումը»:

«Երկխոսության ընթացքում մենք ՌԴ հետ առևտրա-տնտեսական հարաբերությունների վերականգնման հարցում հաջողությունների ենք հասել, Վրաստանի համար բացվել է ռուսական շուկան, և դա կարևոր է մեր երկրի քաղաքացիների համար»,- նշել է Գարիբաշվիլին:




Լրահոս