ՀՀԿ-ական պատգամավորը չգիտի` ինչ միջոցներով պետք է կառավարությունը փոխհատուցի էլ.էներգիայի թանկացումը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Արտակ Դավթյանը չգիտի` Կառավարությունն ինչպես է փոխհատուցելու էլեկտրաէներգիայի բարձրացված սակագինը: Armlur.am-ի հետ զրույցում պատգամավորն ասաց. «Ճիշտ կլինի Կառավարությանն ուղղեք ձեր հարցը»:

Հարցին` ըստ իրեն, Կառավարությունն ունի այնքան «ավելորդ» գումար, որպեսզի կարողանա այս մի քանի ամիսների ընթացքում փոխհատուցել սակագնի բարձրացումը մինչև աուդիտի ավարտը, Դավթյանը նշեց. «Ես չգիտեմ: Քանի որ ես ինքս Կառավարության անդամ չեմ ու ամենայն մանրամասնությամբ չեմ տիրապետռում` ինչ ռեսուրսներ ունենք, ինչ ռեզերվներ ունենք, դրա համար ճիշտ կլինի, որ Կառավարությունը պատասխանի, թե ինչ միջոցների հաշվին է պատրաստվում փոխհատուցել հնարավոր վնասները»:

Հիշեցնենք` Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ ՀԷՑ-ում աուդիտ են իրականացնելու, իսկ մինչ այդ Կառավարությունն իր վրա կվերցնի ֆինանսական ամբողջ բեռը:




Լրահոս