«Հրապարակ» օրաթերթի դեմ այս պահին ներկայացված է երկու դատական հայց. մեկը ներկայացրել է «Արաբկիր» բժշկական կենտրոնը, մյուսը պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի կինը` Ռուզաննա Խաչատրյանը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց «Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը:
Վերջինիս խոսքով, երբ զրպարտություն և անձնական վիրավորանք հոդվածներն ապաքրեականացվեցին, միանգամից մի շարք լրատվամիջոցներ ունեցան մեծ թվով դատական հայցեր` գումարներ վերցնելու միջոցով փորձելով «փակել լրատվամիջոցի բերանը. «Առաջին փուլը, փառք Աստծո, ի պատիվ մեզ` նորմալ հաղթահարեցինք, որին նպաստեց նաև Սահմանադրական դատարանի հայտնի որոշումը, որով կոնկրետացվեց, թե որ դեպքերում և ինչ գումարի չափով կարող են գանձել թերթերից: Մոտ երկու տարի Ռոբերտ Քոչարյանի ընտանիքի հետ դատական վեճերից հետո, մենք վեճեր չենք ունեցել: Կարծում էինք` երևի հասկացան, որ դատական պրոցեսում որևէ հաջողության չեն հասնի, սակայն ինչ-որ ժամանակ հետո փորձեցին մեր աչքը վախեցնել, մեզ զսպել, որ եթե մի քիչ ավելի համարձակ ու ազատ կլինեք, մենք կարwղ ենք ձեզ վրա ազդել»:
Ավելի մանրամասն` Armlur.am-ի տեսանյութում