Հաքերային հարձակման է ենթարկվել shabat.am-ը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունիսի 29-ին, ժամը 02:45-ի սահմաններում shabat.am կայքը հաքերային հարձակման է ենթարկվել, որի արդյունքում պաշտպանող համակարգը արգելափակել է կայքի հասանելիությունը` անվտանգության նկատառումներից ելնելով:

Կայքը հանդես է եկել հայտարարությամբ.«Առաջիկա շատ կարճ ժամանակահատվածում մեր մասնագետները Հայաստանում կվերականգնեն կայքի բնականոն աշխատանքը:

Հայցում ենք մեր ընթերցողների ներողամտությունը և տեղեկացնում, որ տեղի ունեցածի առթիվ դիմելու ենք միջազգային կառույցներին և համապատասխան կազմակերպություններին:

Հատկանշական է, որ հայաստանյան լրատվամիջոցների առաջին տասնյակում իր տեղն ապահոված լրատվական կայքի նկատմամբ հաքերային հարձակումը իրականացվեց Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած հայտնի իրադարձությունների ակտիվ լուսաբանման փուլում»:




Լրահոս