ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Արտահոսքերը կառավարության ներքին խնդիրն է». Սամվել Մարտիրոսյանը հաքերային հարձակումներից խուսափելու տարբերակներ է առաջարկում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կորոնավիրուսով վարակված ՀՀ քաղաքացիների անձնական տվյալները պաշտպանված չեն: Մեկ ամսվա մեջ արդեն վեցերորդ  անգամ ոչ միայն վարակակիրների, այլև նրանց հետ շփում ունեցած անձանց տվյալները հայտնվում են համացանցում: Այսօր ArmLur.am-ը հաքերային հարձակումների այս տեղատարափի շուրջ զրուցել է Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանի հետ: Նա մեզ հետ զրույցում ներկայացրեց, թե ինչ տվյալների արտահոսք է եղել եւ ինչպես է ադրբեջանական կողմը կարողացել դրանք ստանալ: Բացի այդ, Մարտիրոսյանը պատասխանեց՝ ինչ է պետք անել ադրբեջանական հաքերների հարձակումներից զերծ մնալու համար:

Իսկ ինչ իրավիճակ է հունիսի 2-ից սկսած մինչ այժմ:

Հունիսի 2. «Զնդան» ֆեյսբուքյան էջը հրապարակում է կորոնավիրուսից մահացածների ցուցակները

Հունիսի 11. Ադրբեջանական հաքերային խումբը, որը արդեն տարիներ շարունակ հարձակումներ է իրակականցնում հայկական էլեկտրոնային փստերի եւ սոցցանցերի հաշիվների վրա, հրապարակում է երեք հազարից ավելի տվյալ․ կորոնավիրուսով վարակվածների եւ իրենց հետ կոնտակտ ունեցածների։ Հրապարակվում են անունները, ծննդյան թվերը, հասցեները, հեռախոսահամրները եւ անձնագրի սերիաները։ Հիմնական «զոհերը» Արմավիրից են։

Հունիսի 24-26. Նույն հաքերային խումբը հարապարակում է եւս մոտ երկու հազար հայաստանցու տվյալներ։ Այս անգամ առանց անձնագրային տվյալների։

Հուլիսի 5. Նույն խումբը սկսում է հրապարակել հայաստանցիների անձնագրերի լուսանկարներ։ Ընդ որում, դրանց թվում կան Արցախի ԱԱԾ աշխատակցի տվյալներ։

Հուլիսի 6. Ադրբեջանական հաքերային ֆոումում հրապարակվում են մի քանի հարյուր հայաստանցու անձնագրային տվյալներ։ Ընդ որում դա անձնագրերի լուսանկարներ են, մի մասում մարդիկ նկարահանվել են անձնագրերի հետ։

Հուլիսի 7. Ադրբեջանական հաքերները Ֆեյսբուքում հրապարակաում են Արցախի Պաշտպանության բանակի զորամասի գույքագրմանը վերաբերող թերթիկներ, որը ներառում է նաեւ ավտոմոբիլային պարկի վերաբերյալ տեղեկություններ։

Մանրամասները՝ տեսանյութում

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս