ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ նոյեմբերի 28-ին ԼՂՀ-ի «Ինտերնատ» կոչվող զորամասում ծառայած Հայկ Մովսիսյանը Շուշիի բերդում կախվել է: Մեր խմբագրություն զանգահարած Հայկի մայրը՝ Հեղինե Պետրոսյանը, պատմեց, որ իր որդին հիվանդության պատճառով ազատվել է ծառայությունից ու օրինական զինվորական գրքույկ ստացել՝ պաշտպանության նախարարի կնիքով: Այնուհետեւ մեկնել է Մոսկվա՝ բուժում ստանալու: Որոշ ժամանակ հետո, երբ վերադարձել է, Հայկին «Զվարթնոց» օդանավակայանից տեղափոխել են ԼՂՀ զորամաս՝ հայտնելով, թե «հետախուզման մեջ ես»: Ապա զինվորին դատապարտել են դասալքության համար եւ տեղափոխել Շուշիի բերդ, որտեղ Հայկը նոյեմբերի 28-ին իրեն կախելու միջոցով ինքնասպանություն է գործել: Զինվորի մայրը մեզ հետ զրույցում նշեց, որ թերահավատ է, թե իր որդին ինքնասպան է եղել: Հարազատները պահանջում են բացահայտել, թե իրականում ինչ է տեղի ունեցել Շուշիի բանտում:




Լրահոս