
«Սևիլիա»-ն միացել է այն ակումբներին, որոնք ցանկանում են ձեռք բերել Դորտմունդի «Բորուսիա»-ի իտալացի հարձակվող Չիրո Իմոբիլեին։ Նրանք պայքարում են ֆուտբոլիստի տրանսֆերի ձեռքբերման համար:
Իսպանական ակումբի գլխավոր մարզիչ Ունաի Էմերին մեծ ցանկություն ունի Իտալիայի հավաքականի ֆուտբոլիստին տեսնել իր թիմում։ Ավելի վաղ Իմոբիլեն հայտարարել էր, որ ցանկանում է տեղափոխվել իտալական «Նապոլի»:
Գերմանիայի ավարտված առաջնությունում հարձակվողը մասնակցել է 24 հանդիպման և խփել 3 գոլ: