Սուտի նախադասություններ ասելով չի, ոչ մեկի արյունը ոչ մեկի վզին չի մնում. ակտիվիստ (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ես իմ պայքարը շարունակելու եմ Բաղրամյան պողոտայում:  Armlur.am-ի հետ զրոյցում, անդրադառնալով էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ պայքարի հետագա ընթացքին, այս մասին նշեց ակտիվիստներից Պետրոսը:

Նրա խոսքով, իրենք Ազատության հրապարակում կարող են օրերով մնալ և իրենց ոչ ոք ուշադրություն չի դարձնի, քանի որ այնտեղ ոչ ոքի չեն խանգարում: «Սա այն տեղն է, որտեղ ուշադրություն են դարձնում քեզ ու քո խնդիրը լսում, իսկ այնտեղ քեզ չեն էլ լսում: Այնտեղ երեք օրվա նստացույցը ոչինչ չփոխեց, իսկ այստեղ մեկ օրը մեծ բան փոխեց», – նշեց նա:

Ակտիվիստի խոսքով, իրենք այստեղից են ցանկանում իրենց պահանջը լսելի դարձնել: Նա նշեց, թե այս ցույցերի մասին իմացել է սոցիալական կայքերից և որոշել մասնակցել, քանի որ քաղաքական ոչինչ չի եղել:

«Այստեղ ասվեց` ոչ մի քաղաքական ուղղվածություն չկա: Եթե մնում ենք այստեղ, ուրեմն մնում ենք այստեղ: Սուտի նախադասություններ ասելով չի, թե ես չեմ ուզում, որ ձեր արյունը մնա իմ վզին… ոչ մեկի արյունը ոչ մեկի վզին չի մնում, քանի որ մենք հասուն, գիտակից մարդիկ ենք: Ինքն ինչ-որ կուսակցության առաջնորդ չի կամ նախագահ չի: Ամեն մեկը գիտակցում է, թե ինչու է այստեղ», – հավելեց նա:

Մանրամասները` Armlur.am-ի տեսանյութում




Լրահոս