ՀՈՒՅՍ ՉՈՒՆԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նոյեմբերի 1-ի իր համարում «Ժողովուրդ»-ն իր տեղեկություններով գրել էր, որ Հայ ազգային կոնգրեսի կողմից` բանակում զոհված, սպանված, բռնությունների ենթարկված զինծառայողների, նրանց հարազատների կողմից դիմումների եւ հիմնավորող փաստաթղթերի ուսումնասիրման ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու գործընթացը փակուղի է մտել: Պատճառն այն է, որ հարազատները բողոք-դիմումներ չեն ներկայացնում ՀԱԿ-ին: Ըստ երեւույթին, զոհված զինծառայողների հարազատներն այլեւս ոչ ոքի չեն վստահում:
Ու քանի որ փաստաթղթերի հավաքագրմամբ եւ բողոքների ուսումնասիրությամբ զբաղվելու է ՍԴՀԿ ատենապետ, ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը, փորձեցինք հասկանալ, թե, ի վերջո, ինչ եղավ ՀԱԿ-ի կողմից հանձնաժողով ստեղծելու գործընթացը, եւ առհասարակ, արդյոք շարունակվում է այն: «Բավավար դիմումներ չեն հավաքվել, սպասում ենք: Մարդիկ այնքան են հիասթափվել, որ հույս չունեն՝ ինչ-որ բան տեղից կշարժվի: Եւ իրենք իրավունք ունեն այդպես մտածելու»,-նշեց Լյուդմիլա Սարգսյանը:




Լրահոս