ՀԵՌԱՑՆՈՒՄ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Փուչիկների գործ»-ով մեկ տարի ազատազրկման դատապարտված Սերոբ Բոզոյանի առողջական վիճակը դեռ շարունակում է մնալ անկայուն: Նոյեմբերի 29-ի համարում գրել էինք, որ նրա վիրահատությունն ուշանում է, քանի որ նրա ստամոքսում երեք խոց են հայտնաբերել: Երեկ էլ Բոզոյանը «Ժողովուրդ»-ին այլ բան հայտնեց. «Խոցի հետ կապված վիրահատություն չի լինի, պետք է միզապարկս հեռացնեն, այդպես որոշեցին»: Հիշեցնենք, որ Հանրապետության հրապարակում մայիսի 4-ի ՀՀԿ նախընտրական հանդիպման ժամանակ գազալիցքավորված փուչիկների պայթյունի հետեւանքով 154 մարդ վիրավորվեց: Եւ որպես «հանցագործի»՝ դատարանը Սերոբ Բոզոյանին դատապարտեց 1 տարվա ազատազրկման:




Լրահոս