ՀԱՎԱՏԱՐՄՈՒԹՅԱՆ ԵՐԴՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը նախագահի ընտրություններում սատարելու է ոչ թե իր խնամուն՝ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին, այլ Սերժ Սարգսյանին: Երեկ նա «Ազատություն» ռ/կ-ին տված հարցազրույցում, անդրադառնալով այդ հարցին, նշել է. «Բարեկամությունն ու քաղաքականությունը տարբեր կատեգորիաներ են: Եթե առաջադրվի Գագիկ Ծառուկյանը, ապա ես հստակ եւ իմ ամբողջ ուժերով պաշտպանելու եմ Սերժ Սարգսյանի թեկնածությունը եւ ամեն ինչ անելու եմ, որպեսզի մեր թեկնածուն հաղթի։ Ի սկզբանե ես որեւէ պարտավորություն չունեմ ԲՀԿ-ի նկատմամբ։ Իմ բոլոր պարտավորությունները ՀՀԿ-ի եւ նրա ղեկավարի նկատմամբ են, եւ ես պարտավոր եմ բոլոր առումներով եւ անելու եմ ամեն ինչ, որպեսզի գործող նախագահը հաղթի»։




Լրահոս