ԴԵՄ ԿՔՎԵԱՐԿԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր ԱԺ-ում քննարկվելու է 2013թ. պետական բյուջեն: Արդեն հայտնի է, որ ԱԺ 6 խմբակցություններից երեքը դրան դեմ են քվեարկելու. երեկ այդ մտադրության մասին հայտարարեցին ՀԱԿ-ը, ՀՅԴ-ն ու «Ժառանգություն»-ը: ԲՀԿ-ն այս հարցում դեռ չի հայտնել իր դիրքորոշումը: Ենթադրվում է, որ ԲՀԿ-ն եւս դեմ կքվեարկի նախագծին: Իսկ մինչ այդ, ԱԺ ղեկավարությունը հրահանգել է ՀՀԿ-ական պատգամավորներին հետաձգել բոլոր գործուղումներն ու անհետաձգելի գործերը՝ այսօր առավոտյան ԱԺ ներկայանալու եւ բյուջեի նախագծին քվեարկելու համար: Ի դեպ, ուշագրավն այն է, որ վարչապետ Տիգրան Սարգսյանը, ներկայացնելով բյուջեի նախագծին ու պատգամավորների առաջարկների վերաբերյալ կառավարության դիրքորոշումը, երեկ եւս չպատասխանեց ԱԺ պատգամավորների հարցերին, իսկ բյուջեի նախագծում պատգամավորների առաջարկների վերաբերյալ կառավարության դիրքորոշումը ներկայացրեց ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը: Փաստորեն, Տ. Սարգսյանն ամեն գնով խուսափում է պատգամավորների, ավելի ճիշտ՝ ոչ կոալիցիոն ուժերի առաջ ելույթ ունենալուց ու նրանց հարցերին պատասխանելուց:




Լրահոս