«ՊԱՌԿԱԾ ՈՍՏԻԿԱՆՆԵՐ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իջեւան քաղաքի կյանքում հիշարժան իրադարձություն է. մարզկենտրոնի Անկախության փողոցում տեղադրվել է երթեւեկությունը կարգավորող լուսացույց: Զարմանալի է, որ 20 000 բնակչություն, ավտոմեքենաների մեծ շարժ ունեցող Իջեւանում մինչ այժմ լուսացույց չկար, իսկ սահմանամերձ, 8000 բնակիչ ունեցող Բերդի կենտրոնում գործում է 2 լուսացույց: Իջեւանի քաղաքապետարանը լուսացույցը տեղադրելիս «Քաունթերփարթ ինտերնեյլնշլ» կազմակերպության աջակցությամբ նաեւ երթեւեկության կարգավորման այլ աշխատանքներ է կատարել. քաղաքի երկու հատվածներում տեղադրվել է դեղին թարթող լուսանշան, մարզպետարանի առջեւի հրապարակում արվել են խաչմերուկի գծանշումներ: Իջեւանցի վարորդների մեծամասնությունը, սակայն, դեռ սովոր չէ լուսացույցին եւ խախտում է երթեւեկության կանոնները, բացի այդ, փողոցներում կովեր, ձիեր ու ձիավորներ են շրջում: Քաղաքի կենտրոնում` շուկայի մոտ, ուր միշտ խցանումներ են լինում, չկա լուսացույց: Նախկինում քաղաքապետարանն Անկախության փողոցում եւ դրան հարակից փողոցներում 5 թեքություն է կառուցել, որոնց ժողովուրդը «պառկած ոստիկան» է կոչում: Ե՞րբ կվերացվեն փողոցի ասֆալտն աղճատող այդ թեքությունները: Իջեւանի քաղաքապետ Վարդան Ղալումյանը խոստացավ այդ հարցին պատասխանել Ֆրանսիայից վերադառնալուց հետո:




Լրահոս