Խոշոր վթար գազալցակայանի մոտ. կա 7 վիրավոր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ը ՀՀ ՏԿԱԻՆ-ից տեղեկանում է, որ հունիսի 30-ին, ժամը 00.43-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Դմիտրով գյուղի գազալցակայանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել են ավտոմեքենաներ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Դեռևս չբացահայտված հանգամանքներում Արտաշատ-Երասխ ավտոճանապարհի 14-րդ կմ-ում` Դիմիտրով գյուղի մոտակայքում, բախվել են «Հյունդայի» մակնիշի 34FV729 պ/հ (վարորդ` Ա. Ա. ծնվ.1997թ.) և «Մերսեդես» մակնիշի 86SM888 պ/հ (վարորդ` Ա. Ղ. ծնվ.1975թ.) ավտոմեքենաները:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` տեղի ուժերով «Հյունդայի» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Ա.Ա.-ն, ուղևորներ՝ Ե. Գ.-ն (ծնվ.1998թ.), Վ. Ռ.-ն (ծնվ.1998թ.), Վ. Դ.-ն (ծնվ.1998թ.), Ն. Տ.-ն (ծնվ.1997թ.), և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդ՝ Ա. Ղ.-ն և ուղևոր՝ Հ.Պ.-ն (ծնվ.1983թ.), տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են Արտաշատ քաղաքի ԲԿ, այնուհետև Հ.Պ.-ն  տեղափոխել է Երևան քաղաք` «Էրեբունի» ԲԿ. բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Հրշեջ-փրկարարներն հոսանքազրկել, գազազրկել են ավտոմեքենաները, տեղափոխել ավտոքարշակի վրա և իրականացրել ճանապարհի լվացման աշխատանքներ:




Լրահոս